Artavazd sahakyan biography template

Արտավազդ Բագրատի Սահակյան

Ինձ ուղղված հարցեր Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների թեկնածու

Կոչում

Դոցենտ

Կրթություն

1975

Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը

1976

Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ

1982 - 1984

Անցել է կլինիկական օրդինատուրա Միքաելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտի միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում

1989

Ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի վկայագիր Մոսկվայի Վիրաբուժության կենտրոնում

Վերապատրաստումներ

Վերապատրաստվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկաներում

Պարգևատրումներ

Պարգևատրվել է ՀՀ Մխիթար Հերացու անվան, ԼՂՀ "Արիության համար", ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալներով

Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի է

Նկարներ

Բժշկական պրակտիկա

1977 - 1982

Աշխատել է ք.Դնեպրոպետրովսկում, Ուկրաինա

1982-1996

Ա.

Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում

1985-ից

Միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ միկրոխիրուրգիայի գլխավոր մասնագետ

1989-ից

Ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ է

1990-1992

Մասնակցել է Առառատի (Երասխ), Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին

1990-ից

Կամավոր և գործուղումներով մեկնել է ԼՂՀ: Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժօգգնություն է ցույց տվել հարյուրավոր հիվանդ, վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների, ղեկավարել վերջույթների և դեմքի ծանր վնասվածքներով հիվանդների բուժմանը: ԼՂՀ է առաքել դեղորայք, մարդասիրական օգնություն

1992-ից

Պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար, միաժամանակ 1996թ-ին հիմնադրել է ԵրՊԲԻ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը:

1996-1998

Եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցապահովման վարչության պետ

1996-ից

Քաղաքային հիվանդանոցի տնօրեն

1998-2008

Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ է:

Գիտական աշխատանքներ

Աշխատությունները վերաբերվում են վնասված վերջույթների, մարմնամասերի և դեմքի վերականգնմանը, հրազենային ծանր վնասվածքների բուժմանը:

Անդամակցություններ

1995-1999

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

1997-ից

ՀՀ նախագահին առընթեր վիրավոր ազատամարտիկների բուժման հանձնաժողովի անդամ:

Ֆրանսիայի, Վրաստանի, Ռուսաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիաների անդամ է:

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը Doctors.am-ին պարտադիր է:

© 2025 Doctors LLC Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Maneyolagado govinda biography